Jump to content

Բալինեզյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալինեզյան կատու
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու

Բալինեզյան կատու[1], կամ լավ կատու[1], կամ բալինեզ (անգլ.՝ balinese), կատուների կիսաերկարամազ ցեղատեսակներից մեկը։ Ցեղատեսակը բերվել է Ամերիկա որպես սիամական կատվի կիսաերկարամազ տարատեսակ։

Ծագում են կարճ մազերով ազնվացեղ սիամական կատուներից, որոնք 30-ական թվականներին սկսել են ծնել երկար մազերով կատուներ։ Սիամների զույգի առաջին գրանցված երկար մազերով կատուն ծնվել է 1928 թվականին ԱՄՆ-ում։ Նման «դեպքերը» տեղի են ունեցել պարբերաբար, բայց կազմակերպիչները փորձել են դա չազդարարել, և կարճ մազերով ծնողներից ծնված երկար մազերով ձագերն իրենց կյանքն անց են կացրել «բարձի վրա»։

Բնական մուտացիան գրավել է կազմակերպիչներին և նրանք սկսել են խաչասերել նման նախկինում խոտանված կենդանիներին։ Այս աշխատանքը սկսել է Էլեն Սմիթը՝ Նյու Յորքից և Մարիոն Դորսին՝ Կալիֆոռնիայից, որոնք մշակել են սելեկցիոն ընտրության մեթոդիկա։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում գիտնականները հասել են երկարամազ սիամական կատուների մաքուր գծի ստացմանը։

Ցեղատեսակ առաջին անգամ ճանաչվել է 1963 թվականին՝ «երկարամազ սիամական» անվամբ։ 5 տարի անց այն ստացել է ժամանակակից անվանումը։ Ցեղատեսակը գրանցվել է 1965 թվականին, 1970 թվականին Cat Fansiers' Association-ում և TICA-ում ճանաչվել է որպես բալիական, իսկ 1972 թվականին FIFe-ը ճանաչել է ցեղատեսակը և 1984 թվականին՝ այն ներառել իր գրացուցակներում։ Բալինեզների առաջին ստանդարտը ճշգրտվել է 1967 թվականին և վերանայվել՝ 1970 թվականին։

Ընդհանուր տեսքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Cat Fansiers' Association, FIFe, GCCF, TICA ֆելինոլոգիական միությունների ստանդարտների՝ բալինեզը պետք է ամբողջությամբ նույնական լինի սիամյան կատվի հետ, բացառությամբ՝ բրդի երկարության։ Նրա մարմինն ամբողջությամբ վայելչակազմ և ճկուն է, հարթ գծերը զուգորդվում են մկանոտ և գեղեցիկ ֆիզիկական կոնդիցիայով։ Բալինեզի մարմինը, ոտքերը, պարանոցը, պոչը պետք է լինեն երկար և համամասնական։

Մարմինն ունի միջին չափեր, նրբագեղ է, երկար է բարակ նրբագեղ ձվաձև թաթերով բարձր ոտքերի վրա։ Ոսկրերը և մկանները լավ զարգացած են։ Ուսերը և ազդրերը շարունակում են խողովակաձև իրանի գծերը։ Ազդրերը չպետք է լինեն ուսերից լայն։ Հետևի թաթերը մի փոքր ավելի բարձր են, քան առջևի ոտքերը։ Փորը ձիգ է։ Արուներն ավելի խոշոր են, քան էգերը։ Նրբագեղ պարանոցի վրա գլուխն ունի միջին չափսեր, երկարացված սեպաձև կառուցվածք, համամասնական է, լայն դեպի դունչը կատարյալ ուղիղ գծերով նեղացող լայն դասավորված ականջներով, կիսադեմքը ուղիղ է, կզակն ուժեղ և ճիշտ կծվածքով։ Կիսադեմքն ուղիղ է գլխից մինչև քթի ծայրը, առանց ուռուցիկություն և խորացումների։ Կզակն ունի միջին չափսեր, լավ զարգացած է, նրա ստորին կետը քթի հետ կազմում է ուղղահայաց գիծ։ Ականջները զարմանալիորեն մեծ են, լայն հիմքով և լայն դասավորված։ Կզակից մինչև ականջների ծայրն անցնում են ուղիղ գծեր՝ ձևավորելով առանց ընդհատումների եռանկյուն։ Աչքերն արևելյան են, նշաձև, դասավորված են լայն և թեք՝ կրկնելով սեպի գծերը։ Նրանք պարզ են, հագեցած կապույտ գույնի, պայծառ։ Խոր տեղադրված, ուռուցիկ, անփայլ, գունատ աչքերը համարվում են թերություն։ Շլություն չի հանդիպում։ Պոչը երկար է, բարակ, մտրականման, դեպի ծայրը սրացող։ Չկան հանգույցներ կամ կոտրվածքներ։ Պոչի վրայի երկար բուրդը ձևավորում է փետրափունջ[2]։ Բուրդը միջին երկարության է, բարակ, մետաքսյա, առանց բրդատակի աղվամազերի։ Աստիճանաբար երկարանում է գլխից դեպի պոչը։ Ամենաերկար մազերը պոչի վրա են։

Ականջների, գլխի «դիմակի», վերջույթների ստորին մասի, պոչի մազերն ունեն վառ և հագեցած գունավորում։ Մարմնի մնացած բոլոր հատվածները, և դա հիմնականում իրան է, ունեն հնարավորինս բաց գունավորում և հստակ հակադրվում են մյուս հատվածների գունավորման հետ։ Իրանի վրա կարող է լինել թույլ մուգ երանգ։ «Դիմակը», մինչև ականջները, ամբողջությամբ ծածկում է գլուխը, ներառյալ բեղի բարձիկները։ Դիմակը չպետք է ծածկի նաև գլխի ծոծրակային հատվածը։ Մուգ գունավորված հատվածներում չպետք է լինեն սպիտակ բծեր կամ առանձին սպիտակ մազեր։ Մեծահասակ բալինեզներն ունեն ամբողջ մարմնի ընդհանուր մգության միտում։ Փորձագետները դրան ներողամիտ են վերաբերվում։

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինեզները չեն սիրում մենակություն, շատ շփվող կատուներ են, խելացի են և հետաքրքասեր[2]։ Եռանդուն են և նուրբ, ընտելանում են տերերին և սիրում են մասնակցել իրենց բոլոր տնային գործերին։ Նրանք հիանալի հարաբերություններ ունեն երեխաների և այլ կենդանիների հետ։ Ունեն փափուկ և հաճելի ձայն։ Որոշ առանձնյակներ սիրում են« խոսել»՝ արտաբերելով մի շարք հնչյուններ՝ նրանք շփվում են տիրոջ հետ։

Բուրդը գրեթե չի պահանջում խնամք։ Այն բարակ է, մետաքսյա, լիովին զուրկ բրդատակի աղվամազից։ Բալինեզները հիանալի են հոգ տանում մազածածկույթի մասին։ Այս ցեղի մազածածկույթը ամբողջովին ձևավորվում է 12-18 ամսվա ընթացքում։ Մեծահասակ առանձնյակների բուրդը երբեմն պետք է սանրել։ Բալինեզներին լողացնելու համար օգտագործում են օճառահեղուկ և երկարամազ ցեղատեսակների կատուների համար նախատեսված կոնդիցիոներ։ Այս ցեղի կատուներին խորհուրդ է տրվում չորացնել տաք սրբիչներով։ Վարսահարդարիչը կարող է չորացնել նուրբ մազերը։ Հիմնական բանը, որին պետք է հետևել այն է, որ կատուն լողանալուց հետո գտնվի տաք վայրում։

Սիամական կատու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Балинезийская кошка / Т. П. Томилова // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 706. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  2. 2,0 2,1 «Balinese - Trupanion Breed Guide». breedguide.trupanion.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինեզյան կատու» հոդվածին։